Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Գրել էինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ: ArmLur.am-ի տեղեկություններով ձերբակալություններն իրականացվել են կաշառքի քրեական վարույթի շրջանակներում։




























