Մոսկվայում կրակել են չորս հայ քաղաքացու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների  պատճառով  ՀՀ չորս քաղաքացի հրազենային վնասվածքներ է ստացել:  Այս մասին հայտնում է «Ինտերֆակսը»` հղում անելով` Մոսկվայի ոստիկանության ծառայությունը:

Իրավապահները պարզել են, որ   մայիսի 3 –ին, ժամը 19.25-ի սահմաններում Բուդանով հասցեում գտնվող գեղեցկության սրահում վիճաբանություն է տեղի ունեցել. մասնակիցներից մեկն ատրճանակից մի քանի կրակոց է արձակելՀՀ քաղաքացիների ուղղությամբ։ Հոսպիտալացված վիրավորներից երեքն իրենց ցանկությամբ  լքել են հիվանդանոցը: Միջադեպի մասնակիցներից երկուսը գտնվում են ոստիկանությունում։ 




Լրահոս