NEWS.am-ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը:
Դեռևս հայտնի չէ` ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Անդրեասյանը։
ArmLur.am-ը այսօր անդրադարձել էր Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ունեցվածքին, նշելով, որ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը տարվա ընթացքում ստացել է 5.27 մլն դրամ եկամուտ, տարեվերջին ունեցել է 3 միավոր անշարժ գույք, 700 հազար դրամ բանկային հաշիվների մնացորդ, 400 հազար դրամ կանխիկ գումար, ինչպես նաև երկու առևտրային կազմակերպություններում՝ համապատասխանաբար 100 և 50 տոկոս մասնակցություն։
Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։



















































































