Armenian text to speach

ՖՈՏՈ․ «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային երաժշտության պահպանման և տարածման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգային ծրագիրը։

Միջոցառման մեկնարկին համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը ներկայացրել է «Ակունք»-ի հիմնադրման պատմությունը, հայկական ավանդական երաժշտության և ծիսական կատարումների առանձնահատկություններն ու ազգային մշակույթի պահպանման կարևորությունը։

Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ավանդական երգեր և պարեր՝ հնարավորություն ընձեռելով ազատազրկված անձանց հաղորդակից դառնալու հայ ազգային մշակույթի հարուստ ժառանգությանը։




Լրահոս