Armenian text to speach

Այն, թե ինչպես դարձա համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ համարը, հրաշք է ինձ համար․ Արոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի հավաքականը ներկայացնող 43-ամյա Լևոն Արոնյանը The Times of India-ին տված հարցազրույցում գնահատել է իր կարիերան։

«Ես բացարձակապես չեմ ափսոսում իմ կարիերայի համար։ Ես երբեք ինձ այդքան բարձր չեմ գնահատել՝ որպես շախմատիստ։ Իհարկե, ես տաղանդ ունեմ և շախմատի իմ ընկալմամբ աշխարհի շատ չեմպիոններից ավելի լավն եմ։ Բայց այն, թե ինչպես ես դարձա համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ համարը, արդեն իսկ հրաշք է ինձ համար, որովհետև շախմատի իմ գիտելիքները նախկինում շատ ավելի վատն էին։

Անընդհատ նպատակներ դնելը երբեմն կարող է ավելորդ անհանգստություն առաջացնել։ Կարծում եմ՝ ավելի լավ է պարզապես վայելել և գնահատել այն, ինչ ունես»,- ասել է Լևոն Արոնյանը։

Պարբերականը գրում է, որ շախմատի իսկական լեգենդ Արոնյանը 18 տարեկանում հասավ գրոսմայստերի կոչման և այնուհետեւ նվաճեց Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, 2005թ․ աշխարհի գավաթը, 2009թ․ արագ շախմատի աշխարհի առաջնության և 2010թ․ կայծակնային խաղի աշխարհի առաջնության տիտղոսները։ Նա 2014 թվականին հասավ 2830 վարկանիշի գագաթնակետին՝ դառնալով իր սերնդի ամենաուժեղ շախմատիստներից մեկն աշխարհում։




Լրահոս