Armenian text to speach

Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը, իր կարծիքով, կավարտվի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Միաժամանակ նա կրկին սպառնացել է հարված հասցնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված «Փիքաքս Մաունթին» (Pickaxe Mountain) օբյեկտին։

Թրամփի խոսքով՝ Թեհրանը փորձում է ազդել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա, որոնց արդյունքում կորոշվի՝ Հանրապետական կուսակցությունը կպահպանի՞ արդյոք վերահսկողությունը Կոնգրեսում։

«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո, քանի որ նրանք այլևս չեն կարող դիմանալ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանը փորձում է ազդել ընտրությունների վրա։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանի «Փիքաքս Մաունթին» օբյեկտին։ Reuters-ի տվյալներով՝ խոսքը խիստ պաշտպանված տարածքի մասին է, որտեղ գտնվում են ստորգետնյա թունելային համալիրներ՝ Իրանի վնասված Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի մոտ։

Իրանի հետ պատերազմի և դրա հետևանքով վառելիքի գների աճի ֆոնին Թրամփի վարկանիշը, ըստ Reuters-ի, հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Միաժամանակ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։

Իրանը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Հորմուզի նեղուցի մոտ հարձակվել է 10 նավի վրա, մինչդեռ ԱՄՆ-ը խորտակել է իրանական հինգ նավթատար։ Դրանց հետևանքով նավագնացությունը Հորմուզի նեղուցով շարունակում է խափանված մնալ։

Reuters-ի տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինը շարունակում է մնալ մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր։ Հորմուզի նեղուցով, որով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, չորեքշաբթի օրը անցել է ընդամենը յոթ նավ։

Իրավիճակն ավելի է բարդացել նաև Եմենում։ Իրանի աջակցությունը վայելող հութիների և Սաուդյան Արաբիայի միջև վերջին օրերին բախումները սրվել են։ Սաուդյան իշխանությունների տվյալներով՝ հութիների վերջին հարձակումների հետևանքով երկրի հարավային չորս քաղաքներում առնվազն 73 մարդ վիրավորվել է։

 

Անի Վարդանյան




Լրահոս