Այսօրվանից հիմնանորոգման աշխատանքների պատճառով փակ է Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող Լամբադա կամուրջը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է իրականացնել 110 օրացուցային օրվա ընթացքում։ Աշխատանքների համար կապալառու կազմակերպության հետ կնքվել է 324 միլիոն դրամի պայմանագիր։
Թե ինչպիսի տեսքով և ինչ պայմաններով կամուրջը կշահագործվի 110 օր անց, քաղաքացիները կտեսնեն արդեն հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ին։
Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ ավարտվել էր նաև Կիևյան կամրջի հիմնանորոգումը, որի աշխատանքների համար կնքված պայմանագրի արժեքը կազմել է 456 միլիոն դրամ։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























