ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ՝ նրան հարց ուղղելով իր ենթակաների կաշառքի մասին, ինչին ի պատասխան Սարգսյանը նշել է․ «Գլուխը պատով են տվել, արժանի պատիժ կստանան»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնապես հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























