ArmLur.am-ը 2025 թվականին հայտնել էր, որ «2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է Քննչական կոմիտեում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին: Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էր հայտնվել ու, 6 ամիս կալանավորվելուց հետո, ազատ արձակվել:
Արդյունքում, զինվորական քննչականը 6 տարի քննեց գործը, և նախաքննական մարմինը որոշում կայացրեց կարճել այս քրեական գործը: Ասել է թե՝ իրավապահները չկարողացան ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակը անպիտան է եղել: Հենց այս հիմքով էլ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, քրգործը կարճվել է»։
ArmLur.am-ը արձանագրեց, որ գնդապետն այս պահին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկա է որպես հանձնաժողովի փորձագետ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















