Երևանի Թումանյան 5/9 հասցեում շինարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն ArmLur.am-ի տեսախցիկը տեղում արձանագրել է, որ աշխատողների անվտանգության ապահովման հարցում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում։
Մասնավորապես, շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատակիցներից մի քանիսը չեն կրել պաշտպանիչ սաղավարտներ և տեսանելիության ապահովման համար նախատեսված ժիլետներ։
Բացի այդ, շինհրապարակին հարակից հատվածներում շենքերը պատված չեն կամ մասամբ են պատված փոշու տարածումը սահմանափակող պաշտպանիչ ցանցերով, ինչի հետևանքով շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող փոշին տարածվում է շրջակա տարածքում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























