Armenian text to speach

Թրամփն ունի իր տեսլականն ու Պուտինի հետ իր հարաբերությունները. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի իր տեսլականն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների սեփական ձևաչափը, և քիչ հավանական է, որ որևէ մեկը կարողանա ազդել դրա վրա։

 

«Չեմ կարծում։ Նախ՝ Թրամփն ունի իր տեսլականն ու Պուտինի հետ հարաբերությունների սեփական ձևաչափը։ Քիչ հավանական է, որ որևէ մեկը կարողանա ազդել դրա վրա»,- հայտարարել է Պեսկովը «Իզվեստիա»-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ մեկին կհաջողվի համոզել Թրամփին չհանդիպել Պուտինի հետ և տապալել բանակցությունները։

 

Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ նոյեմբերին կայանալիք APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ ներկայումս որևէ պայմանավորվածություն չկա, միաժամանակ նշելով, որ ժամանակի ընթացքում նման պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել։

 

APEC-ի գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում՝ նոյեմբերի 18-19-ին։




Լրահոս