Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար: Այս մասին ասել է Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային կոնֆերանսների մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Դուք, հավանաբար, տեսել եք այդ լուսանկարները. Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար։ Հասկանալով մեր զգայունությունը՝ նա չի խորշել նույնիսկ նման բարբարոսական գործողություններից՝ միտումնավոր ձգտելով էլ ավելի մեծ ցավ պատճառել մեր ժողովրդին։
Փաստորեն, սա վիրավորանք էր ոչ միայն մեզ՝ մեր ժողովրդի, այլև ամբողջ իսլամական աշխարհի համար։ Ահա հայկական պետության իրական դեմքը։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա, և մենք դա չենք մոռանա»,- ասել է Ալիևը
























































































