Եվրոպան կրկին արթնացել է Ռուսաստանի անխոհեմ և վտանգավոր գործողությունների նկատմամբ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ռուսական ռազմանավը վտանգավոր մոտեցմամբ լուսարձակներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ։
Ռուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լիտվայի օդային տարածք, նախքան ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից խոցվելը։
Սրանք առանձին միջադեպեր չեն։ Դրանք Ռուսաստանի ագրեսիայի և Եվրոպայի դեմ սադրանքների ավելի լայն օրինաչափության մի մասն են. Ռուսաստանը փորձարկում է մեր պատրաստվածությունն ու վճռականությունը։
Ռուսաստանը կտեսնի, որ մեր վճռականությունը միայն ամրապնդվում է։
Մենք ՆԱՏՕ-ի հետ միասին ամրապնդում ենք մեր կոլեկտիվ զսպման և պաշտպանության միջոցները։ Եվ մենք մեծացնում ենք Ռուսաստանի վրա ճնշումը»,-նշել է նա։






















