ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանից նվեր է ստացել։
Ըստ նվերի հաշվառման ձևաթղթի՝ Փաշինյանին փոխանցվել է դեկորատիվ առագաստանավ, որի չափերն են՝ 45x53x8 սանտիմետր, իսկ գնահատված արժեքը կազմում է 563 հազար 133 դրամ։
Ձևաթղթի համաձայն՝ նվերը դասակարգվել է որպես օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվեր։
Նշվում է, որ նվերը փոխանցվել է ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնի միջոցով։
Նվերի հաշվառման ձևաթուղթը ներկայացվել է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։
Սոնա Գրիգորյան




























