Armenian text to speach

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բալետային խմբի վարիչը դատի է տվել թատրոնին․ ի՞նչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ հայտնի դարձավ, որ Բորիս Հմայակի Էմինյանը դատի է տվել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին և պահանջում է կատարել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի 31.05.2019թ. թիվ 276-Ա հրամանի 2-րդ կետի պահանջը։

Մասնավորապես, ապահովել իր փաստացի աշխատանքային գործունեության վերսկսումը բալետային խմբի վարիչի պաշտոնում՝ տրամադրելով նշված պաշտոնով պայմանավորված աշխատանքը, համապատասխան աշխատատեղը և աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմանները։

Ավելին, դատարանից պահանջել է նաև «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձի չափով հատուցում՝ 13.10.2017թ.-ից մինչև բալետային խմբի վարիչի պաշտոնում փաստացի աշխատանքի վերականգնումն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

Քնար Մանուկյան




Լրահոս