Armenian text to speach

ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հարցով վերջնական որոշում չկա. կհեռացնե՞ն ՔՊ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հարցով վերջնական որոշում չկա. կհեռացնե՞ն ՔՊ-ից

Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը երեկ քննարկել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի հարցը, սակայն առայժմ որևէ որոշում չի կայացրել։ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր չի բացառել, որ քննարկումների արդյունքում կարող է նաև Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվել։

ՔՊ վարչության երեկվա նիստից հետո տարածված հաղորդագրությունում միայն նշվել էր, որ քննարկվել են կարգապահական հարցեր։ Հակոբյանն այսօր մանրամասնեց՝ կուսակցության վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ, նրանց թվում է նաև Հայկ Սարգսյանը։
«Պարոն Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, բայց ոչ որոշում», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Սարգսյանի դեպքում ամենամտահոգիչ հարցերից մեկը կուսակցության բարի համբավին վնասող վարքագիծն ու կուսակիցների հասցեին հնչեցրած, իրենց գնահատմամբ, զրպարտչական հայտարարություններն են։

Հարցին՝ հնարավո՞ր է Սարգսյանին հեռացնեն ՔՊ-ից, Հակոբյանը պատասխանեց, որ նման դեպքեր նախկինում եղել են և նման հարց կարող է բարձրացվել, սակայն վերջնական որոշման համար քննարկումները դեռ պետք է շարունակվեն։

Հիշեցնենք, որ ArmLur.amգրել էր, որ ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վարքագիծը և նրա վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։




Լրահոս