ԱԺ-ում իրավիճակը լարվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանի ելույթից հետո։ Նա նշել էր, որ աշակերտները պետք է լավ սովորեն, «որ Նիկոլական չդառնան»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, բարկանալով Սևակ Խաչատրյանի վրա, զգուշացրել է, որ նրան դահլիճից դուրս կհանեն և թույլ չի տա որևէ մեկին վիրավորել ժողովրդին։
«Պարոն Սևակ Խաչատրյան, ինչ ա նշանակում՝ երեխաները թող լավ սովորեն, որ նիկոլական չդառնան։ Ուզում եք ասել՝ էն 700 000-ից ավելի քաղաքացիները, որ ընտրել են ՔՊ-ին, լավ չե՞ն սովորել։
Ես շատ համբերատար եմ, բայց թույլ չեմ տալու, որ էս դահլիճում ժողովրդին որևէ մեկը վիրավորի։ Ով ում ուզում է ընտրի, իրենք բոլորը մեր հայրենակիցն են, բոլորը կիրթ են»։
Մանրամասները՝ տեսանյութում․




























