Armenian text to speach

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումը ներառում է նաև պատժամիջոցների հարցը․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը ենթադրում է նաև Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցի լուծում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Լիարժեք երկխոսության համար անհրաժեշտ է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները՝ նկատի ունենալով ոչ միայն այն պատժամիջոցները, որոնք արդեն սահմանել է Թրամփի վարչակազմը»,- ասել է Լավրովը Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի ընթացքում։

Նրա խոսքով՝ նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը «Բայդենի պատերազմն է» և որ իր նախագահության դեպքում այն չէր սկսվի։

«Այժմ սա արդեն նաև ներկայիս վարչակազմի պատերազմն է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Միջազգային երիտասարդական փառատոնը Եկատերինբուրգում անցկացվում է սեպտեմբերի 11-17-ը։

Անի Վարդանյան




Լրահոս