Armenian text to speach

Բելգիայի Շառլերուա օդանավակայանում գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 40 չվերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի Շառլերուա քաղաքի միջազգային օդանավակայանում դիսպետչերների գործադուլի պատճառով շուրջ 44 չվերթ չեղարկվել է, հաղորդում է Agence France-Presse-ը։

Գործակալության տվյալներով՝ չվերթները չեղարկված են մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 08:00-ը, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 7 հազար ուղևոր։

Բելգիացի ավիադիսպետչերները գործադուլ են անում՝ գիշերային հերթափոխերի համար աշխատավարձի բարձրացման պահանջով:




Լրահոս