Armenian text to speach

Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես է եկել ելույթով։

«Համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին շատ էական է, թե ինչպես ենք մենք մտածում և ընկալում հարցերը։

Մեր անվտանգային շատ խնդիրներ, կարող է պարզվել, որ սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ։ Ու այդ խնդիրն այսօր առկա է ՀՀ-ում»,- նշել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք «X» պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզունքից։ Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։

Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին»։




Լրահոս