ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 20-24-ը գործուղվելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ որոշման՝ Խուդաթյանը Չինաստան է մեկնելու Կայուն տրանսպորտի հարցերով գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով։
Որոշման համաձայն՝ նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Միաժամանակ Դավիթ Խուդաթյանին հանձնարարվել է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Չինաստան կատարած գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Սոնա Գրիգորյան




























