Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։
Ինչպես հայտնում է «ԲելՏԱ»-ն, փոխանակումը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական սահմանին՝ ուկրաինա-բելառուսական սահմանային հատվածում։
Փոխանակման շրջանակում Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 252 զինծառայողի մարմին, իսկ Ուկրաինան Ռուսաստանին՝ 23 զինծառայողի մարմին։
Ընդհանուր առմամբ կողմերը փոխանակել են 275 զոհված զինծառայողների մարմիններ։
Անի Վարդանյան




























