Ավստրալիայի արևմտյան ափին գտնվող հայտնի Սորենտո լողափում լողալիս շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ է մահացել, հաղորդում է ABC-ն ՝ հղում անելով ոստիկանությանը։
«Սա սարսափելի ողբերգություն է։ Իմ մտքերը մահացածի ընտանիքի և սիրելիների, ինչպես նաև դեպքի վայրում աշխատող փրկարարների հետ են», – ասել է Արևմտյան Ավստրալիայի վարչապետ Ռոջեր Քուքը։
Սա այս շաբաթ Արևմտյան Ավստրալիայում շնաձկան երկրորդ հարձակումն է։ Երկուշաբթի օրը շնաձուկը կծել էր մի սերֆերի Ջերալդտոնի ափերի մոտ։ Տղամարդը հոսպիտալացվել է և գտնվում է կայուն վիճակում։


















































































