Armenian text to speach

Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. փրկարարներն օգնել են նրան հասնել շտապօգնության մեքենային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։21-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է։




Լրահոս