ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է իրացվի
«Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է:
Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:
Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:
Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»:




























