Armenian text to speach

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ։

«Ցավոք, Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ մեծ թվով նավթավերամշակման գործարաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

«Մենք պետք է դադարեցնենք այս անհեթեթ պատերազմը, որն ուղղակի չի ավարտվում։ Ամբողջ աշխարհը տառապում է…»,- գրել է Թրամփը։




Լրահոս