Armenian text to speach

Ուկրաինան ավելի քան 1000 ԱԹՍ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ․ Մոսկվան խոսում է «աննախադեպ» հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական ուժերը գիշերը Ռուսաստանի ուղղությամբ ավելի քան 1000 անօդաչու սարք են արձակել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցվել է 1100 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ Մոսկվայի ուղղությամբ՝ 450-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հարձակումը անվանել է մայրաքաղաքի վրա «աննախադեպ» և հայտնել, որ վնասվել են նավթավերամշակման գործարանը և բնակելի շենք։ Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել, 20-ը՝ վիրավորվել է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հարձակման ընթացքում կիրառվել են նաև տեղական արտադրության «Ֆլամինգո» և «Պելիկան» հրթիռները՝ Ռուսաստանի նավթային ու լոգիստիկ օբյեկտներին հարվածելու նպատակով։ Նրա խոսքով՝ Կիևը փորձում է տնտեսական ճնշում գործադրել Մոսկվայի վրա։

Հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների վերջին օրը։ Մոսկվան պնդում է, որ հարվածները նպատակ ունեին խափանելու ընտրությունները, մինչդեռ Կիևը Ռուսաստանի կողմից օկուպացված ու բռնակցված տարածքներում անցկացվող քվեարկությունն անօրինական է համարում։




Լրահոս