Armenian text to speach

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ քանակությամբ զինամթերք ունեն և շարունակում են պաշարների համալրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը մեծ քանակությամբ զինամթերք ունի և շարունակում է պաշարների համալրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Նա «խաբեբաներ և դավաճաններ» է անվանել բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Միացյալ Նահանգներում զինամթերքի պակաս կա։

«Դա ճիշտ չէ։ Մենք ավելի շատ զինամթերք ունենք, քան երբևէ կարող ենք օգտագործել, և այժմ դրա պաշարները համալրում ենք նախկինում երբեք չտեսնված ծավալներով», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը հանգեցրել է զինամթերքի պակասի և մատակարարման գործընթացում խոչընդոտների։ Զեկույցում նշվել է, որ փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն ավելի քան 22 միլիարդ դոլար է ծախսել զինամթերքի վրա, ինչը հանգեցրել է «ռազմավարական նշանակության պաշարների պակասի»։

Մեկնաբանելով այս զեկույցը՝ Սպիտակ տունը նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ավելի քան բավարար չափով» զինամթերք ունի։

 




Լրահոս