Երեկ Հայաստանը նշում էր անկախության 35-ամյակը։ Տոն, որը որևէ իշխանության, կուսակցության կամ քաղաքական թիմի սեփականությունը չէ և չի կարող լինել։ Անկախության օրը Հայաստանի Հանրապետության տոնն է՝ անկախ նրանից՝ ով է տվյալ պահին իշխանության ղեկին։
Սակայն պետական մակարդակով կազմակերպված պաշտոնական միջոցառումների պատկերը կրկին այլ բան էր ցույց տալիս։
Պետական պաշտոնական միջոցառումներին ինստիտուցիոնալ ընդդիմության ներկայացուցիչները չէին մասնակցում: Հրավեր չէին ստացել նաև Հայաստանի նախկին նախագահները։ Դե երկրորդ նապագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այս պահին կալանքի տակ է։
Երեկ ցերեկը նախագահական նստավայրում Անկախության օրվա առթիվ կազմակերպված պետական պարգևների հանձնման պաշտոնական արարողության մասին հաղորդագրությունում մասնակիցների թվում նշված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ընդդիմության (խորհրադրանական կամ արտախորհրդարանական) կամ նախկին նախագահներց որևէ էլի մեկը չկար:
Այս պատկերը հատկապես ուշագրավ է այն պատճառով, որ խոսքը ոչ թե ՔՊ-ի տարեդարձի, կուսակցական համագումարի կամ նախընտրական միջոցառման, այլ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա մասին է։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանության ութ տարիների ընթացքում պետական տոների կազմակերպման այս տրամաբանությունը գրեթե չի փոխվում․ իշխանությունն ու պետությունը շարունակաբար նույնացվում են, իսկ համապետական նշանակության միջոցառումները վերածվում են գործող իշխանության քաղաքական շրջանակի հավաքների։
Մինչդեռ պետությունը ՔՊ-ն չէ, Անկախության օրը՝ ՔՊ-ի տոնը չէ, իսկ Հայաստանի Հանրապետությունը որևէ իշխանության սեփականությունը չէ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















