Armenian text to speach

Իրանը սպառնում է ընդլայնել պատերազմը մինչև Հնդկական օվկիանոս․ նավթի գինը աճել է 3 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը սպառնում է ընդլայնել պատերազմը մինչև Հնդկական օվկիանոս և դրանից այն կողմ, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը կրկին հարձակվեն երկրի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդականը։

«Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ Իրանի գործող պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Իբն Ռեզան հայտարարել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինը փոխվել է։

Նա նշել է, որ Իրանի ուղերձը հնչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ ընդգծելով, որ երկիրը շարունակելու է զարգացնել իր պաշտպանական կարողությունները։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանվելու ռազմական հարձակումներից, միաժամանակ ընդգծելով, որ պատրաստ է երկխոսության և բանակցային լուծման։

Իրանի հայտարարությունների ֆոնին նավթի գինը բարձրացել է շուրջ 3 տոկոսով։

Միաժամանակ Սաուդյան Aramco-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ամին Նասերը հայտարարել է, որ նավթի մատակարարումների հնարավոր խափանումները հնարավոր է վերականգնել մի քանի օրվա ընթացքում։ Նա նշել է, որ ընկերությունն ուսումնասիրում է նաև նավթի արտահանման լրացուցիչ երթուղիներ։

«Ալ Ջազիրայի» տվյալներով՝ Հորմուզի նեղուցը շարունակում է հիմնականում փակ մնալ՝ ԱՄՆ-Իսրայել պատերազմով պայմանավորված, իսկ Եմենի հութիների հարձակումները և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավերի անցման սահմանափակումները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում նավթի մատակարարումների համար։

Անի Վարդանյան




Լրահոս