Armenian text to speach

Գևորգ Պապոյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։

Պապոյանը կառավարության ներկայացուցիչ կլինի «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս։

Համապատասխան որոշումը ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։

Սոնա Գրիգորյան




Լրահոս