Armenian text to speach

Թրամփն ու Սի Ծինփինը Սպիտակ տան պետական ընթրիքի ժամանակ գովեստի խոսքեր են շռայլել միմյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պետական ընթրիք է կազմակերպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատվին։ Ընթրիքի ընթացքում երկու առաջնորդները խոսել են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կարևորության և համագործակցության հնարավորությունների մասին։

Սի Ծինփինը, անդրադառնալով երկու երկրների պատմությանը, հիշատակել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նախկինում ձևավորված համագործակցության դրվագները, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համատեղ պայքարը և 1972 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցը Չինաստան։

Չինաստանի առաջնորդը նշել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է շարունակեն համագործակցել՝ ընդգծելով, որ երկու երկրները կարող են առաջ մղել փոխշահավետ հարաբերություններ։

Թրամփն իր հերթին բարձր է գնահատել Սի Ծինփինի հետ հարաբերությունները և հանդիպումն անվանել է արդյունավետ։

Առաջնորդների քննարկումների առանցքում են եղել նաև արհեստական բանականությունը, առևտուրը, Թայվանի հարցը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են երկարաձգել առևտրային հրադադարը մինչև հունվար։

Սի Ծինփինը ԱՄՆ այցը կավարտի ուրբաթ՝ Սպիտակ տանը թեյի շուրջ հանդիպմամբ և Ազգային արխիվ այցելությամբ։

Անի Վարդանյան




Լրահոս