Armenian text to speach

Ո՞վ է Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել համայնքների ղեկավարներին՝ թե ովքե՞ր են նրանք, ի՞նչ պաշտոններ են զբաղեցրել և ի՞նչ ունեցվածք ու եկամուտներ ունեն։
Այս անգամ ուսումնասիրել ենք Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանի ունեցվածքը։
Սուրեն Կոստանդյանը 2018 թվականի հոկտեմբերի 21-ին ընտրվել է Վահագնի համայնքի ղեկավար, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ամուսնացած չէ։

Անշարժ գույք
Կոստանդյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ տարվա սկզբում նա ունեցել է Լոռու մարզի Փամբակ համայնքում գտնվող չորս հողամաս և մեկ բազմամյա տնկի։ Դրանցից չորս հողամասերը ձեռք են բերվել 2001 թվականի հունիսի 29-ին, իսկ մեկ հողամասը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին։
2025 թվականի ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։

Ավտոմեքենա
Համայնքապետի անվամբ հայտարարագրված է նաև 2003 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2011 թվականի հոկտեմբերի 20-ին։ 2025 թվականին նոր մեքենա չի ձեռք բերել կամ օտարել։

Դրամական միջոցները
Սուրեն Կոստանդյանի բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում և վերջում կազմել է 0 դրամ։
Կանխիկ դրամի մասով տարվա սկզբում նա հայտարարագրել է 6,500 դոլար և 2,500,000 դրամ։ Տարվա վերջին կանխիկ միջոցները կազմել են արդեն 7,000 դոլար և 3,000,000 դրամ։
Այսինքն՝ տարվա ընթացքում նրա կանխիկ դոլարային միջոցներն ավելացել են 500 դոլարով, իսկ դրամային միջոցները՝ 500,000 դրամով։

Եկամուտը
2025 թվականին Սուրեն Կոստանդյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 4,231,175 դրամ։ Ամբողջ գումարը ստացվել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով՝ Փամբակի համայնքապետարանի աշխատակազմից։
Հայտարարագրում նշված է նաև, որ Կոստանդյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և Փամբակի խորհրդի նախագահը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս