Armenian text to speach

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։

ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի

 




Լրահոս