Armenian text to speach

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

Այս մոտեցման արդյունքն է Rate.am-ի և IDBank-ի կողմից գործարկված Rate.Trading հարթակը՝ նախատեսված արտարժույթի առուվաճառքի թվային գործարքների համար։ Հարթակը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս հետևել հասանելի փոխարժեքներին, ընտրել համապատասխան պայմանները կամ առաջարկել իրենց նախընտրած փոխարժեքը։ Գործարքը կատարվում է միայն այն դեպքում, երբ Բանկի կողմից տվյալ փոխարժեքով հայտը բավարարվում է։

«Rate.Trading-ի գործարկումը հիմնված է այն մոտեցման վրա, որ թվային ֆինանսական ծառայությունների զարգացումը պետք է արձագանքի հաճախորդների իրական կարիքներին և շուկայի փոփոխություններին։ Մասնագիտացված թվային հարթակների ստեղծումը հնարավորություն է տալիս արտարժույթի փոխարկումներն իրականացնել էականորեն շահավետ փոխարժեքներով՝ գործարքները դարձնել ավելի պարզ, անվտանգ և արդյունավետ՝ միաժամանակ խնայելով հաճախորդների ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը», – նշել է rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանը։

Հարթակում այսօր հասանելի է տասը արժույթ՝ հայկական դրամը, ԱՄՆ դոլարը, եվրոն, ռուսական ռուբլին, վրացական լարին, ԱՄԷ դիրհամը, բրիտանական ֆունտը, չինական յուանը, ճապոնական իենը և շվեյցարական ֆրանկը։

Rate.Trading-ը հասանելի է նաև հավելվածի տեսքով, իսկ հարթակին կարելի է անցում կատարել Idram&IDBank հավելվածից՝ արտարժույթի առուվաճառքն անմիջապես սմարթֆոնից իրականացնելու համար։

«Պարզ ինտերֆեյսը և թվային միջավայրում գործարքների իրականացումը Rate.Trading-ը դարձնում են հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ և գնահատում իրենց ժամանակը։ Հարթակի գործարկումը միաժամանակ նպաստում է ֆինանսական ծառայությունների թվայնացմանը, արտարժույթի շուկայի թափանցիկության բարձրացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ավելի լայն կիրառմանը։ Rate.Trading-ը շարունակական զարգացման փուլում է. նախատեսվում է հարթակը համալրել արտարժութային գործարքների նոր գործիքակազմով՝ հաճախորդներին հնարավորություն տալով առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները», – նշել է rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանը։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

(Գ)




Լրահոս