Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների։

Աշխարհահռչակ մարզիկները Քաջարան էին եկել համայնքապետ Մանվել Փարամազյանի հրավերով՝ մասնակցելու Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին։

Այցի ընթացքում մարզիկները շրջել են ԶՊՄԿ-ի արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և հանքարդյունաբերական տեխնիկային։

Հյուրերին տպավորել են ոչ միայն ընկերության արտադրական մասշտաբները, այլև ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ։

Մարզիկներին և համայնքապետ Մանվել Փարամազյանին ուղեկցել են գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ստեփանյանը և Արտադրության գծով տնօրեն Ալեքսանդր Ալավերդյանը։ (Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս