Armenian text to speach

Շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է, մեծ մասը՝ Կենտրոն վարչական շրջանում․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով էլեկտրամատակարարման խափանում է գրանցվել Երևանում. առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 5000 բաժանորդ, որոնց մեծ մասը՝ Կենտրոն վարչական շրջանում։

 

Այս մասին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ տեղում աշխատում են մասնագիտական բրիգադները, իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ հրդեհի հետևանքները հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու և էլեկտրամատակարարումը լրիվ ծավալով վերականգնելու համար։




Լրահոս