Armenian text to speach

Ովքե՞ր երեկվա ընտրություններում հաղթեցին. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը , երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի 4 համայնքներում՝ Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում։

Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին։ Ըստ ներկայացված տվյալների՝ Ֆերիկ համայնքում ընտրողների մասնակցությունը կազմել է 57.06 տոկոս, Թումանյանում՝ 59.96 տոկոս, Լերմոնտովոյում՝ 35.29 տոկոս, իսկ Արզնիում՝ 45.20 տոկոս։

Լոռու մարզի Թումանյան համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը ստացել է 2390 ձայն կամ ընտրության մասնակիցների 95.1 տոկոսը։ «Դեմ» է քվեարկել 123 ընտրող, իսկ 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Արդյունքում ՔՊ-ի ցուցակի առաջին համար Սուրեն Թումանյանը վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանը։ 216 մասնակիցներից Չախալյանի օգտին քվեարկել է 202-ը, 7-ը դեմ են քվեարկել, ևս 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Չախալյանը Լերմոնտովո համայնքը ղեկավարում է 1997 թվականից՝ շուրջ 29 տարի։

Այսպիսով, երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքում Թումանյանում և Լերմոնտովոյում գործող համայնքապետերը վերընտրվել են, իսկ Ֆերիկում և Արզնիում ընտրողները քվեարկել են ավագանու անդամների համար։

Սոնա Գրիգորյան




Լրահոս