Armenian text to speach

Ով է Վաղինակ Մարտիրոսյանը. ՔԿ-ն նոր նախագահի տեղակալ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Իսկ ո՞վ է Վաղինակ Մարտիրոսյանը

• Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 16-ին, Կիրովականում՝ այժմ Վանաձոր։
• 2006-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։
• 2008-2014 թթ. աշխատել է ոստիկանության քննչական համակարգում՝ տարբեր պաշտոններում։
• 2014-2020 թթ. եղել է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ։
• 2020-2023 թթ. եղել է ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ։
• 2023-2025 թթ.՝ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ։
• 2025 թվականի ապրիլին նշանակվել է ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ։

Նա հանրությանը հատկապես հայտնի դարձավ նաև 2024-ին Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ այն ժամանակ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս