Armenian text to speach

21 մլն դրամ արժողությամբ նոր տուն, 6.1 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ ունեցվածք ունի Խոյի համայնքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել համայնքապետերի հայտարարագրերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար, ավագանու անդամ Լյուդվիկ Յայլոյանի ունեցվածքը։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ։

Անշարժ գույք

2025 թվականի սկզբին Լյուդվիկ Յայլոյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ Արմավիրի Շահումյան, Արմավիրի Դաշտ և Երևանի Ավան վարչական շրջաններում։ Դրանց թվում են արտադրական նշանակության շինություններ, հողամասեր և ինքնակամ կառուցված շինություն։

2025 թվականին նա ձեռք է բերել ևս մեկ՝ Խոյ համայնքում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերվել 2025 թվականի մայիսի 30-ին՝ 21 մլն դրամով։

Տարվա ընթացքում անշարժ գույք չի օտարել։

Տրանսպորտ

Տարվա սկզբին Յայլոյանի հայտարարագրում եղել է 2022 թվականի արտադրության KIA մարդատար ավտոմեքենա և 1975 թվականի արտադրության ZIL բեռնատար։

2025 թվականի փետրվարի 19-ին նա ZIL-ը վաճառել է 350 հազար դրամով։ Տարվա վերջին նրա անունով մնացել է KIA ավտոմեքենան։

Դրամական միջոցներ

2025 թվականի սկզբին Լյուդվիկ Յայլոյանը ունեցել է 52 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին՝ 31 մլն դրամ։

Հայտարարագրում բանկային հաշիվների, ավանդների, էլեկտրոնային հաշիվների կամ կրիպտոարժույթի վերաբերյալ միջոցներ նշված չեն։

Եկամուտ

2025 թվականին Խոյի համայնքապետի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 6 մլն 194 հազար 256 դրամ։ Ամբողջ գումարը ստացել է Խոյի համայնքապետարանի աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։

Լյուդվիկ Յայլոյանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս