Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այսօր հանդես է եկել ուղերձով: Խամենեին նշել է, որ թեև այսօր աշխարհում ոմանք Իրանը համարում են «աշխարհի չորրորդ գերտերությունը», ինչը հիմնված է զուտ երկրային կամ ռազմական հաշվարկների վրա, ապա «աստվածային հաշվարկներով» Իրանն աշխարհի թիվ մեկ գերագույն ուժն է։
Նա դա բացատրել է նրանով, որ Իրանը մի երկիր է, որը նվիրված է «սուրբ սերնդին» (մարգարեի ժառանգներին) և չի վախենում «պաշտպանել ճշմարտությունը»։ Ըստ նրա՝ հոգևոր և բարոյական տեսանկյունից Իրանի ուժը գերագույնն է աշխարհում։




























