Armenian text to speach

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության պաշտպանության նախարարները չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ առանձին երկրների մոտ մնացած Patriot հրթիռների պաշարները Կիևին փոխանցելու հարցում՝ ապագա մատակարարումների դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ցավոք, հրթիռների փոխանցման վերաբերյալ ոչ մի նոր որոշում այսօր չի ընդունվել», – ասել է Կալասը:

Պաշտպանության հարցերով ԵՄ արտաքին խորհրդի նիստից առաջ Կալասը Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռներ ունեցող երկրներին կոչ էր արել դրանք տրամադրել Ուկրաինային՝ հետագայում նոր արտադրված հրթիռներ ստանալու հնարավորության դիմաց։




Լրահոս