Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունի խոսքերով՝ Չինաստանը և Միացյալ Նահանգները հավասար հիմունքներով կզարգացնեն միջկառավարական երկխոսությունը արհեստական բանականության տեխնոլոգիաների վերաբերյալ։
«Սա ոչ միայն կարևոր միջոց է արհեստական բանականության դրական և ներառական զարգացումը համաշխարհային մակարդակով խթանելու համար, այլև Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարգանքի, արդարության և հավասարության վրա հիմնված կառուցողական ռազմավարական և կայուն հարաբերություններ կառուցելու անբաժանելի մասն է», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։
Խոսնակը պարզաբանել է, որ Պեկինը միշտ պահպանում է «կառուցողական և պատասխանատու դիրքորոշում ԱԲ կառավարման հարցերի վերաբերյալ և անընդհատ ներդրում է ունենում չինական լուծումներ առաջարկելով»։
Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են երկխոսություն սկսել ԱԲ-ի վերաբերյալ Նյու Յորքում առևտրատնտեսական բանակցություններից հետո։




























