Armenian text to speach

Իրանի թշնամիները չեն համարձակվի մտնել Հորմուզի նեղուց. Մոջթաբա Խամենեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ թշնամական ուժերը չեն համարձակվի ներխուժել Հորմուզի նեղուց և Պարսից ծոց, և որ Արաբական ծովը նույնպես շուտով կմաքրվի նրանցից։

«Իրանից հարավ գտնվող երկու ծովերը ժամանակին ապաստարան էին թշնամական ուժերի համար, սակայն այսօր՝ Հորմուզի նեղուցի քաջարի մարտիկների և պաշտպանների կողմից նրանց հասցված ջախջախիչ հարվածների հետևանքով, նրանք չեն կարողանում առաջ շարժվել Արաբական ծովից այն կողմ։ Ամեն անգամ, երբ նրանք դիմել են այդ ռիսկին, միայն վնաս են հասցրել իրենց։ Շուտով Արաբական ծովը նույնպես կմաքրվի նրանցից»,- ասված է Իրանի առաջնորդի «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված ուղերձում։




Լրահոս