Armenian text to speach

Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դատավորները պատրաստ­վում են հերթական ժողովին։ Մեր տեղեկություններով՝ ժողովը գումարվելու է նոյեմբերի 6-ին։ Օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի 2 անդամի՝ դատավորի եւ ոչ դատավորի ընտրությունն է։ Այսինքն, դատավորները պատրաստվում են ընտրել այն անձանց, որոնք առաջիկայում կարեւոր դեր են ունենալու դատավորների գործունեության գնահատման գործընթացում։ Թե ովքեր են հավակնելու այս պաշտոններին, եւ ում թեկնածությունները կստանան դատավորների աջակցությունը, հայտնի չէ։ Հատկանշական է, որ հանձնաժողովի ձեւավորումը տեղի է ունենում դատական համակարգի համար կարեւոր փուլում, ուստի նոյեմբերի 6-ի ժողովի արդյունքները կարող են ուշագրավ լինել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս