ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել պաշտոնյաների ստացած նվերների վերաբերյալ հրապարակված տվյալները։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նվերների հաշվառման ձևաթղթից տեղեկանում ենք, որ 2026 թվականին Ղրղզստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում նրան նվեր է հանձնվել կաշվե պայուսակ։
Նվերը Միրզոյանին հանձնել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուզուբաևը։ Նշվում է, որ պայուսակի չափսը 35×28 սանտիմետր է, իսկ դրա արժեքը ստացողի կողմից գնահատվել է 62 հազար 202 դրամ։
Նվերը Միրզոյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Ղրղզստան կատարած այցի շրջանակներում։
Նվերի հաշվառման ձևաթղթում նշված է, որ այն դասակարգվել է որպես պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, աշխատանքային այցերի կամ գործուղումների շրջանակներում տրվող նվեր։
Սոնա Գրիգորյան




























