Սեպտեմբերի 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։



























