Armenian text to speach

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում՝ «Մեգա Մոլ»-ի դիմաց, բախվել են Tesla-ն և Lexus-ը․ վերջինը բախվել է կայանված Toyota-ին․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Գայի պողոտայում, «Մեգա Մոլ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Խ․-ի վարած «Tesla» մակնիշի և 39-ամյա Աղասի Ղազարյանի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է 49-ամյա Արամ Ս․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աղասի Ղազարյանի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և անչափահաս վիրավորի ինքնությունը։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Աղասի Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարն է։




Լրահոս