Armenian text to speach

Թրամփը «կարևոր» որոշում է կայացրել արհեստական ​​բանականության վերաբերյալ․ նոր անվանում կառաջարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը արհեստական բանականության ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արհեստական բանականությունը՝ AI-ն, այսուհետ պետք է անվանել «սուպեր բանականություն»՝ SI։

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չպետք է դանդաղեցնի արհեստական բանականության զարգացումը և նշել է, որ ոլորտի ընկերությունները պարտավորվել են ինքնակարգավորվել։ Նրա խոսքով՝ AI-ն «ամենամեծ բանն է», հնարավոր է՝ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ տեխնոլոգիական զարգացումը։

Թրամփի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ արհեստական բանականության հնարավոր ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները մեծանում են։ Մասնավորապես, Anthropic ընկերությունը իր՝ առաջիկա IPO-ի վերաբերյալ փաստաթղթում նշել է, որ իր մոդելները կարող են «աղետալի կամ գոյաբանական վտանգ» ներկայացնել մարդկության համար։

CNN/SSRS-ի վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների 75 տոկոսը արհեստական բանականության զարգացումն ընկալում է վախով և մտահոգությամբ, իսկ 71 տոկոսը կարծում է, որ դաշնային կառավարությունը պետք է ավելի ակտիվ կարգավորի ոլորտը։

Միաժամանակ Թրամփը պնդում է, որ չափից ավելի կարգավորումը կարող է վնասել ԱՄՆ-ի համար կարևոր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Սպիտակ տան հանդիպմանը նա հայտարարել է, որ AI ընկերությունները կարող են ինքնուրույն վերահսկել իրենց գործունեությունը՝ առանց լրացուցիչ պետական սահմանափակումների։

CNN-ի վերլուծության համաձայն՝ Թրամփի քաղաքականությունը AI-ի նկատմամբ մեծ ռիսկ է պարունակում, քանի որ ոլորտի հետագա զարգացումների և հնարավոր խնդիրների դեպքում պատասխանատվության հարցը կարող է ավելի սրվել։

 

Անի Վարդանյան




Լրահոս