Armenian text to speach

Պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու հարցը՝ ԱԺ-ում․ Փաշինյանը ներկայացուցիչ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։

Ինչպես նշվում է վարչապետի N 954-Ա որոշման մեջ, Խաչատրյանը կառավարության ներկայացուցիչ կլինի մի շարք օրենքների և սահմանադրական օրենքների նախագծերի քննարկման ժամանակ։

Մասնավորապես, խոսքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագծերի մասին է։

Խաչատրյանը նաև կառավարության ներկայացուցիչ կլինի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծերի քննարկման ժամանակ։

Որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։

Սոնա Գրիգորյան




Լրահոս